Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր առաջարկ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակումը վարչապետի կողմից՝ միանձնյա. «Ժամանակ»

09:25, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Նոր առաջարկ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակումը վարչապետի կողմից՝ միանձնյա. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին:

Մինչև այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը և նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա:

Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3117 | 0
Facebook