Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան

15:45, շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ.
«Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ գրել էի, որ դպրոցների կառավարման գործում պետք է վերացնել մարզպետարանների, ՏԻՄ-երի գործառույթները և միջամտությունները։ Վանաձորի 20-րդ դպրոցում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։ Փոխտնօրենին ընտրել է 4 մարդ։ Ենթադրում եմ, ուսուցիչները և ծնողական խորհրդի ներկայացուցիչները։ Փոխվարչապետը բռնել տնօրեն է նշանակել ավելի քիչ ձայներ հավաքածին։ Թղթով ճիշտ է.. էս աբսուրդը փոխել է պետք։ Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է։ Փոխվարչապետը չի հաճախելու և աշխատելու այդ դպրոցում։ Տնօրենին, գոնե այս փուլում պետք է ընտրեն ուսուցիչները և քիչ մասով ծնողները։ Մարզպետները պետք է հասկանան, որ դպրոցներն իրենց պապական բոստանը չէ»։

5537 | 0
Facebook