Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում կիսամերկ ակտիվիստները ներխուժել են խորհրդարան

12:40, երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ.
Մեծ Բրիտանիայում կիսամերկ ակտիվիստները ներխուժել են խորհրդարան

«Brexit»-ի հարցով քննարկման ժամանակ կիսամերկ ակտիվիստները ներխուժել են խորհրդարանի դահլիճ: Նրանք Մեծ Բրիտանիայի օրենսդիրներց պահանջել են անհապաղ զբաղվել կլիմայական ճգնաժամով: Ավելի ուշ իրավապահները հեռացրել են նրանց, որից հետո քննարկումը շարունակվել է: Daily Mail-ը գրում է, որ խորհրդարանականները «Brexit»-ի հարցով այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել:

Հիշեցնենք՝ քվեարկության էին դրվել «Brexit»-ի հետևյալ այլընտրանքային տարբերակները՝ ԵՄ-ի հետ ընդհանուր շուկայի ստեղծում, ինչպես նաև ԵՄ կազմից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում:

12099 | 0
Facebook