ՀՀ վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը: Ինչպես հայտարարեց Փաշինյանը, 2019թ. բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 40 մլրդ դրամով. «Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է: Եվ մենք մտադիր ենք 2019թ. հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից նույն չափով՝ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը, խոսքը՝ մոտ 38 հազար ուսուցչի մասին է»: