Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում

01:20, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 5-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 2 հաղթանակ, 6 պարտիա ոչ-ոքի ավարտեցին։ Սերգեյ Մովսեսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ մեր մյուս շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին։ 5 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել են Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը։ Սամվելն ընթանում է 32-րդ հորիզոնականում, Հրանտը՝ 43-րդ։

2543 | 0
Facebook