Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուտինի սերբ դաշնակիցն էլ է գնում». Տիգրան Խզմալյան

17:35, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Պուտինի սերբ դաշնակիցն էլ է գնում». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի վերջին ակնհայտ դաշնակիցը Եվրոպայում՝ սերբ նախագահ Վուչիչի կառավարությունն էլ հավանաբար ապրում իր վերջին օրերը։ Անցյալ տարվա սեպտեմբերից Բելգրադում ու երկրի այլ վայրերում սկսված բողոքի ցույցերն այս օրերին կտրուկ թեժացան, երբ ցուցարարները գրոհել ու զավթել են մի քանի պետական հաստատություններ և հեռուստատեսությունը։ Ինքը նախագահ Վուչիչն այժմ պատանդի կարգավիճակում է գտնվում իր նստավայրում, որը շրջապատված է բողոքարարներով։ Մարդիկ մեղադրում են իշխանությանը կոռուպցիայի, բռնակալական նկռտումների և ընդդիմության դեմ բռնությունների համար։ Բնակչության զգալի մասը, հատկապես երիտասարդները, պահանջում են Սերբիայի անդամակցությունը Եվրոմիությանը և ՆԱՏՕ-ին։ Այդ ճանապարհով արդեն անցած մեկ այլ սերբական հանրապետությունը՝ Չեռնոգորիա/Մոնտենեգրոն ակնհայտ օրինակ է ծառայում Սերբիայի համար։ Վուչիչի հեռանալով Պուծինը կորցնելու է Բալկաններում և ողջ Եվրոպայում իր վերջին բացահայտ դաշնակցին»։

4073 | 0
Facebook