Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ կարող պնդել, որ ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից». Սյուզաննա Սիմոնյան

15:25, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Չեմ կարող պնդել, որ ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի տեղ կարդացի, թե Սամվել Բաբայանը քաղաքական միտք չունի, գրագետ չէ և նրա երեկվա հայտարարությունը դրա հետ է կապված: Հարգելիներս, հայրենիքի պաշտպանությունը, նրա ամեն թիզ հողն ատամներով պաշտպանելը միայն գրագետների առաքելությունը չէ: Հայրենիքը, մեծ հաշվով, պաշտպանել են և պաշտպանելու են շարքային քաղաքացիները, գյուղացիները, ռամիկները և նույնիսկ անգրագետները: Այդ պաշտպանությունն ինքնապաշտպանական բնազդ է առաջին հերթին, նաև քո ընտանիքը, քո տունը պաշտպանելուն ուղղված: Եվ դա հային գենետիկորեն է տրված՝ անկախ կրթական ցենզից: Տրված է, քանի որ դարերով կանգնած ենք եղել բնաջնջման վտանգի առջև: Չեմ կարող պնդել, որ Ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից, բայց, որ դա պարունակում է որոշակի նպատակ և ի շահ օտար ուժերի հանձնառության իրականացում, դա կարելի է պնդել: Հերոս լինելը պատերազմում հեշտ է, մինչդեռ հերոսություն է պատերազմից հետո, խաղաղ պայմաններում հերոս մնալը»:

3480 | 0
Facebook