Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի արտոնյալ չի լինելու». Տիգրան Ավինյան

11:45, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Ոչ մի արտոնյալ չի լինելու». Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իրենց քաղաքական թիմը լիակատար աջակցում է Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժմանը:

«Միանշանակ, թիմն աջակցում է, դա ընդհանուր թիմային որոշում է և ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է: Կարծում եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետև խոսքը գնում է ՀՀ մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հարցին` արտոնյալներ լինելո՞ւ են, Ավինյանը պատասխանեց. «Ոչ մեկ չի լինելու, ոչ մի արտոնյալ չի լինելու»:

3882 | 0
Facebook