Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը կապ չունի, համապատասխան քաղաքապետը մեր պրոբլեմ ա». Գագիկ Ծառուկյան

14:40, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Կառավարությունը կապ չունի, համապատասխան քաղաքապետը մեր պրոբլեմ ա». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձել է ներդրումների խրախուսման հետ կապված դեռևս չլուծված խնդիրներին ու բերել իր օրինակը. «Եթե իմ ներդրումների 30 տոկոսն անեի ՌԴ-ում, ամսական 20, 30, 50 մլն գումար կունենայի: Ես դա՝ հայ լինելով հանդերձ, հայրենասիրության համար, որ ասենք թե, գալիս են աշխարհի տարբեր ծայրերից, նայելով իմ կառույցները, հիացած գնում են: Եթե մենք հիմա թագաժառանգի հետ Թումանյան-Աբովյանի վրա, որ կառուցում ենք հյուրանոց, 100 միլիոն ա դրվում: Եթե դա դնենք Մոսկվայում ու 10 հատ կառույց վերցնեմ, ամեն տեղը 10 մլն դնեմ, մնացածը բանկից վերցնեմ, մի միլիարդ փող կառնեմ: Իրա հետ մի հատ էլ ծրագիր ունենք, որ պետք ա Եղեգնաձորում սիլիցիումի գործարան դնենք... ու ասենք էսօր 8 ամիս պրոբլեմ ա, շատ գիտեմ: Կառավարությունը կապ չունի, համապատասխան քաղաքապետը մեր բոլորի կողմից սիրված, ընդունված, բոլոր շինարարություններին պրոբլեմ ա: Ներդրում ո՞նց կարա լինի, որ մարդը «Աստաֆյանը» գնել ա, միայն գեղեցկության համար, որ 400մ հողին 8 մլն գումար են տվել, որ պետք է կառուցվի 5 աստղանի հյուրանոց, 8 ամիս ինչ-որ քաշքշոց, ձգձգոց: Թագաժառանգն ա այստեղ, բերել ա, գումար ա դրել, էլ հիմա երկրորդ ներդրումը կանի՞... Ժողովրդին ասել եմ, որ Աբովյանում աբովյանցիների համար բնակարաններ եմ կառուցում, երևանցիների համար էլ եմ պատրաստ, թող հողհատկացում անի, երևանցիների համար էլ կառուցեմ, ոչ անում են, ոչ թույլ են տալիս՝ մենք անենք»,- ասել է Ծառուկյանը:

| | |
9191 | 0
Facebook