Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Վլադիմիր Էտուշը

14:20, շաբաթ, 09 մարտի, 2019 թ.
Մահացել է Վլադիմիր Էտուշը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս կինոյի և թատրոնի դերասան, Հայրենական մեծ պատերազմի վետերան 96-ամյա Վլադիմիր Էտուշը: Դերասանի դուստրը հաստատել է լուրը՝ նշելով, որ մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրն է եղել:

Էտուշը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում: Նրա ամենահիշարժան կերպարներն են «Կովկասի գերուհի» ֆիլմում ընկեր Սաախովի կերպարը, ինչպես նաև «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում ատամնաբույժ Շպակի կերպարը:

Խարիզմատիկ հերոսը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր: 1942-ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Արժանացել է «Կարմիր աստղ», ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների:

6920 | 1
Facebook