Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ հայ-իրանական հարաբերությունները պետք է ամուր մնան». Այաթոլլա Խամենեի

12:05, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
«Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ հայ-իրանական հարաբերությունները պետք է ամուր մնան». Այաթոլլա Խամենեի

Հայ-իրանական հարաբերությունները պետք է մնան ամուր և բարեկամական՝ հակառակ ԱՄՆ ցանկության: Այս մասին երեկ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է IRNA-ն:

«Իհարկե, ամերիկացիներն անհուսալի են և ամենուր հետևում են ապստամբություններին, կոռուպցիային, հակամարտություններին ու պատերազմներին, ինչպես նաև դեմ են Հայաստանի և Իրանի միջև կապերին»,- ասել է նա:

Այաթոլլա Խամենեին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև կոչ արել իրականացնել Թեհրան Փաշինյանի ընթացիկ այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունները:

Վարչապետն, իր հերթին, բանակցությունները կառուցողական է անվանել և հույս հայտնել, որ համաձայնությունները կիրականացվեն երկու երկրների կողմից: Նա նաև նշել է, որ Երևանը շահագրգիռ է բարեկամական Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման հարցում:

7179 | 0
Facebook