Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինի և դիզվառելիքի գները կշարունակեն աճել

14:35, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Բենզինի և դիզվառելիքի գները կշարունակեն աճել

Վերջին ամիսներին Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազեցին շուրջ 14%-ով: Այդպիսով, օրինակ ռեգուլյար տեսակի բենզինի գինը 450-ից նվազեց մինչև 400 դրամի: Այս հանգամանքը շատերը որակեցին որպես նոր իշխանությունների ձեռքբերումներից, ինչի մասին հաճախակի խոսում էին նաև իշխանության որոշ անդամներ:
     Վերջին օրերին, սակայն բենզինի և դիզվառելիքի գները կրկին աճեցին 10 դրամով: Ասում են, որ այս մասին ամիսներ առաջ տեղեկացնում էին բենզին ներկրողները և նշում, որ վառելիքի գնի իջեցումը շատ կարճաժամկետ կարող է լինել, քանի որ դրանց գներն աճում են: Համաձայն շրջանառվող լուրերի, այժմ էլ այդ գնաճին գումարվել է Հայաստանում դոլարի արժևորումը, քանի որ վառելիքը ձեռք է բերվում դոլարով: Ասում են նաև, որ առաջիկայում բենզինի և դիզվառելիքի գները կշարունակեն աճել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13678 | 5
Facebook