Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները մեկնարկել են «Կարուն Մասթերս»-ում

17:10, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
Հայ շախմատիստները մեկնարկել են «Կարուն Մասթերս»-ում

Իրանում մեկնարկել է «Կարուն Մասթերս» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են11 երկրների 53 շախմատիստներ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:
     Մրցաշարում կայացել են մեկնարկային երեք տուրերը: Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի 3 առաջատարներին զիջում են 1-ական միավորով:

1981 | 0
Facebook