Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա օրենքի պահանջ է». Արման Մելիքյան

23:25, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Սա օրենքի պահանջ է». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցնում եմ՝ ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակների ղեկավարներին, որ նրանք օրենքով պարտավորված են իրենց հանրային ելույթներում հանդես գալ գրական հայերենով: Սա օրենքի պահանջ է, որի խախտումը ենթադրում է նաև օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու հեռանկար:

Հոդված 3.

Քաղաքացիների լեզվական պարտականությունները՝

Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»:

2824 | 1
Facebook