Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարին թումանյանական է լինելու. հրատարակվելու են բազում ինքնատիպ գրքեր

00:10, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Տարին թումանյանական է լինելու. հրատարակվելու են բազում ինքնատիպ գրքեր

Տարին թումանյանական է լինելու: 2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվելու և ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր: Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է նախապատրաստում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհ. Թումանյանի գիտական կենսագրություն» և «Կանայք Թումանյանի կյանքում», Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտարանը», Իրմա Սաֆրազբեկյանի կազմած «Թումանյանի ընտրանին» (հայերեն և ռուսերեն), «Թումանյանը՝ քննադատ» և այլ գրքեր: Մեծ գրողի 150-ամյակին ընդառաջ հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Թումանյանը աշխարհի երեխաներին» թարմ, գունեղ նկարազարդումներով գիրքը: Գրքում ընդգրկված Թումանյանի սիրված բանաստեղծություններն ու բալլադները առաջին անգամ են թարգմանվել անգլերեն: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել այս գրքի շնորհանդեսը, կցուցադրվի Թումանյանի մանկական բանաստեղծությունների հիման վրա ներկայացում, որը կրում է «Թումանյանի տարվա չորս եղանակաները» խորագիրը: Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար հրատարակչությունը բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը` մոտ 35 անուն գիրք, այդ թվում՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» , «Թումանյանի ընտանիքի նամականին», «Օլգա

Թումանյան», Թումանյանի հեքիաթները, քառյակները, փոխադրությունները, պատմվածքները, բալլադները, պոեմները և այլն:

3566 | 0
Facebook