Խնդրում ենք սպասել...

Միջազգային

0:20 հաշվով պարտված ակումբը հեռացվել է Իտալիայի C սերիայից

12:20, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
0:20 հաշվով պարտված ակումբը հեռացվել է Իտալիայի C սերիայից

Իտալիայի C սերիայի առաջնության հերթական տուրում «Կունեո»-ն 20։0 հաշվով առավելության է հասել «Պրո Պյաչենցա» ակումբի նկատմամբ, որը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 7 ֆուտբոլիստով։ Խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 0:20 հաշվով պարտված «Պրո Պյաչենցա»-ն հեռացվել է Իտալիայի C սերիայից:

Նշենք, որ «Պրո Պյաչենցա»-ն լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Ակումբը չունի մարզիչ, իսկ հիմնական կազմի ֆուտբոլիստները լքել են ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով ակումբը հանդես է գալիս երիտասարդական կազմի ֆուտբոլիստներով։ Վերջին հանդիպմանը թիմը մասնակցել է 7 ֆուտբոլիստով, քանի որ չմասնակցելու դեպքում կհեռացվեր առաջնությունից՝ երրորդ խաղին անըդնդմեջ չմասնակցելու պատճառով:

2551 | 0
Facebook