Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանն այն առաջնորդներից է, ում Պուտինը վստահում է». Պեսկով

16:45, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
«Էրդողանն այն առաջնորդներից է, ում Պուտինը վստահում է». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է վստահում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Այս մասին Hurriyet-ի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
     «Իհարկե: Նրանք լավ են հասկանում միմյանց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էրդողանը պատկանում է այն առաջնորդների թվին, ում վստահում է Պուտինը:

«Մենք վերապրեցինք երկու մեծ ճգնաժամ. խոցված ինքնաթիռն ու դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Դրանց հետևանքներն իսկապես «մահացու» էին երկու երկրների հարաբերությունների համար: Փառք Աստծո, այդ ամենն անցյալում է: Իմ կարծիքով՝ Պուտինն ու Էրդողանը քաղաքական կամք դրսևորեցին»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էրդողանը Սոչիում էր, որտեղ տեղի ունեցան Սիրիայի ճգնաժամի շուրջ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ, ինչպես նաև Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումները:

7012 | 1
Facebook