Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում. «Հրապարակ»

09:55, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստանը» դարձել է Եվրոպական ազատականների և դեմոկրատների կուսակցության անդամ: Ինչպես հայտնի է, ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն և «Ժառանգությունը», Եվրոպական սոցիալ-դեմոկրատների անդամ է ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն Եվրոպական պահպանողական-բարեփոխիչների անդամ է: 2014-ից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» չկա այդ շարքում։ «Եվրոպական քաղաքական «ընտանիքները» համախմբվում են գաղափարական ընդհանրությունների շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ «իզմ»-երի ժամանակներն անցել են։

Դա է պատճառը, որ ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում»,- ասաց ընդդիմադիր մեր աղբյյուրը: Ի՞նչն է պատճառը, որ դուք անդամակցեցիք եվրոպական ընտանիքին, ՔՊ-ն` ոչ. երբ դուք երկու տարի առաջ` «Ելքի» համատեղ «ընտանիքում» գտնվելու օրերին էիք անդամակցության հայտ ներկայացրել՝ մերժվել, հարցրինք ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Չեմ կարող ասել։ Դե, միգուցե վաղ թե ուշ իրենք էլ ինչ-որ խմբի անդամ դառնան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4320 | 1
Facebook