Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից

17:00, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից

Սոչիում առաջիկա ժամերին կմեկնարկի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը նվիրված է սիրիական ճգնաժամին, հաղորդում է «ТВ Центр»-ը:

Եռակողմ հանդիպման նախաշեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

«Մեծ ճանապարհ ենք հաղթահարել: Բոլորս գիտենք, որ այդ աշխատանքը բարդ էր, և այժմ այն շարունակվում է: Այժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված: Սակայն եթե ակտիվ աշխատենք, փոխզիջումներ փնտրենք, ապա անկասկած հաջողության կհասնենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ ընդունեցիք Ռուսաստան գալու հնարավորությունը: Շնորհակալություն»,- Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:

Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, Էրդողանն ուշացած է եկել հանդիպմանը: Պուտինը ողջունել է թուրքական պատվիրակության անդամներին սրահում, որտեղ պետք է կայանար հանդիպումը, սակայն սրահում բացակայում էր Թուրքիայի նախագահը: Դրանից 5 րոպե անց Էրդողանը ժամանել է:

8530 | 0
Facebook