Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ` «Yong Gang» անվանմամբ

18:55, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ` «Yong Gang» անվանմամբ

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ:

Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:

Քանի որ կենսաբանական ակտիվ հավելումներում սինթետիկ դեղանյութի առկայություն չի թույլատրվում, ուստի «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելումը, համաձայն սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հանդիսանում է կեղծված սննդամթերք:

Միաժամանակ պարզվել է, որ արտադրանքը չի ուղեկցվել անվտանգությունը հավաստող փաստաթղթով (Եվրասիական տնտեսական միության տարածքում չի ենթարկվել պետական գրանցման) և իրացվել է առանց հայերեն մակնշման:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, հայտնում ենք, որ ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

«Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում:

Քաղաքացիներին հորդորում ենք ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:

| | |
11650 | 0
Facebook