Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում ձերբակալվածների թիվը հասել է 500-ի

17:40, շաբաթ, 26 հունվարի, 2019 թ.
Վենեսուելայում ձերբակալվածների թիվը հասել է 500-ի

«Հունվարի 21-ից սկիզբ առած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 500 քաղաքացի»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն:

Հունվարի 25-ին հայտնի էր դարձել 364 ձերբակալվածի մասին:

Հիշեցնենք՝ Վենեսուելայում արդեն 5-րդ օրն է՝ չեն դադարում բողոքի ակցիաներն ու երթերն ընդդեմ իշխող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար:

Ինքնահռչակված Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Սակայն ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վենեսուելայի օրինական ղեկավար են ճանաչում միայն Նիկոլաս Մադուրոյին:

3977 | 0
Facebook