Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ աջակցում է Փաշինյանի ջանքերը». Բոլթոնը գրառում է կատարել

23:15, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
«ԱՄՆ աջակցում է Փաշինյանի ջանքերը». Բոլթոնը գրառում է կատարել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թուիթերյան իր էջում անդրադարձել է իր և Փաշինյանի միջև երեկ կայացած հեռախոսազրույցին: «Երեկ ես զանգեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որ շնորհավորեմ նրան վերընտրվելու կապակցությամբ և ողջունեմ հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանի բարեկեցիկ ապագային միտված ջանքերը»,- գրել է նա:

7196 | 1
Facebook