Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան». Բաբկեն Պիպոյան

06:05, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«Առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարգևավճարները դարձան վերջին օրերի առանցքային թեման` ստանալով տարբեր գնահատականներ` շատ են ստացել, դա էլ էր քիչ, բա մենք սրա համար է՞նք հեղափոխություն անում, տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում, որ աշխատողը վարձատրվի և այլն: Ցավալի է, բայց փաստ` առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան: Պարգևավճարը խրախուսման ձև է և հետևաբար առաջնային է հասկանալ` կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց է այն վճարվել և ինչո՞ւ այդ չափով: 104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը կամ ընդհանրապես չստացողը, թե՞ բյուջեն է պարզապես դրա հնարավորությունը ստեղծել: Իսկ այս ամենը կարելի է պահանջել, երբ սահմանված են աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ և երբ իրականացվում է կատարողականի նկատմամբ խիստ վերահսկողություն:
     Ահա կառավարման համակարգի և պատասխանատվության ինստիտուտի մոդելը, որը հնարավորություն կտա արձանագրել իրական փոփոխություններ: Ի դեպ սա պետք է վերաբերի ողջ պետական ապարատին: «Բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ բավարար կատարելու համար» արտահայտությունն էլ անակնկալ և աննախադեպ չի դառնա»:

3753 | 6
Facebook