Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկխոսություն բնության հետ». կոլաժների ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

00:10, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
«Երկխոսություն բնության հետ». կոլաժների ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Հունվարի 21-ի երեկոյան, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Կարի Ամիրխանյանի՝ «Երկխոսություն բնության հետ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակի գրաֆիկական կոլաժները՝ ստեղծված բացառապես բնական բույսերից և նյութերից։

Սա մասնագիտությամբ բանասեր, լրագրող Կարի Ամիրխանյանի հինգերորդ ցուցահանդեսն է։ «Ժամանակին զուգընթաց սերը բնական նյութերի և գույների երանգավորման նկատմամբ շատ մեծացավ, և ես սկսեցի զբաղվել բույսերից ինքնատիպ կոլաժներ ստեղծելով»,- նշում է Կարի Ամիրխանյանը։

3275 | 0
Facebook