Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:55, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրերով դատավորներ են նշանակվել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանգրում:

Մեկ այլ հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

4727 | 1
Facebook