Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում մինչ օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը». Ա. Բաբաջանյան

10:55, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում մինչ օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը». Ա. Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ դիվանագիտական կորպուսում նախորդ ռեժիմի պատճառով ստեղծված իրավիճակին. «Քոչարյան-Օսկանյան տանդեմը ՀՀ արտաքին քաղաքականությունը հետևողականորեն ոչնչացրեց դրա հիմքում դնելով հայտնի կոմպլեմենտարիզմի թեզը՝ ձևախեղելով ՀՀ ինքնիշխանության արտաքին քաղաքական օրակարգը: Նույնը շարունակվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Մարտի 1-ի ոճրագործությունից հետո ներքին լեգիտիմության զրոյական մակարդակը միայն կարող էր ստիպել ՀՀ-ին ներքաշվել ֆուտբոլային դիվանագիտության կամ հայ-թուրքական արձանագրությունների արկածախնդիր գործընթացի մեջ...»: Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ապականվել է նաև նրա համար, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք. «Ամենախնդրահարույց նշանակումներից եղել է, թերևս, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով, ըստ ուկրաինացի դինավագետների, տարիներ իր վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով ու տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Գանք Վրաստան: Այդ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակեց և ու մինչ օրս պաշտոնավարում է ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը»,- ասաց պատգամավորը:

«Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում մինչ օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը». Ա. Բաբաջանյան
4893 | 1
Facebook