Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ուսանողական ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել

11:35, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Իրանում ուսանողական ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուսանողների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի «Ազադ» իսլամական համալսարանի տարածքում:

Ավելի վաղ հաղորդվել է 7 զոհի մասին, ապա զոհերի թիվն աճել է՝ հասնելով 10-ի: Եվս 26 մարդ վիրավոր է, նրանք հոսպիտալացվել են:

IRNA-ի տեղեկություններով՝ վթարից առաջ վարորդը սրտի կաթված է ստացել: Պաշտոնական մարմինները լուրը չեն հաստատել:

Վթարի պատճառները պարզվում են:

10274 | 0
Facebook