Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է նահանգներից մեկի ղեկավարը

10:20, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է նահանգներից մեկի ղեկավարը

Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Պուեբլայի նահանգապետ Մարտա Էրիկա Ալոնսոն: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը:

Նրա ամուսինը՝ նահանգի նախկին ղեկավար և սենատոր Ռաֆայել Մորենո Վալեն, ևս զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով: Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել անմիջապես թռիչքից հետո:

Մեքսիկայի նախագահը ցավակցություն է հայտնել հարազատներին և խոստացել պարզել ավիավթարի պատճառները:

AFP գործակալությունը ներկայացրել է կադրեր դեպքի վայրից:

Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է նահանգներից մեկի ղեկավարը
Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է նահանգներից մեկի ղեկավարը
Մեքսիկայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է նահանգներից մեկի ղեկավարը
9928 | 0
Facebook