Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել թագավորության ներքին գործերին միջամտությունն ու աշխարհում և տարածաշրջանում թագավորության դիրքի խարխլումը, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Սաուդյան Արաբիայի թագավորությունը Սպիտակ տանը հավաստիացրել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ և իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:
Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիան հերքել է, որ սաուդցի լրագրողի սպանությունը կապ ունի թագավորության և նրա քաղաքականության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատասխանատու էր ճանաչել: