Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ճնշումներ. Փաշինյանի մանկության ընկեր մարզպետը պահանջում է և սպառնում. «Ժամանակ»

09:20, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Ճնշումներ. Փաշինյանի մանկության ընկեր մարզպետը պահանջում է և սպառնում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մենք շարունակում ենք մտահոգիչ տեղեկություններ ստանալ մարզերից և հատկապես համայնքապետերից, ովքեր հայտնում են նոր իշխանության նշանակած մարզպետների կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:

Տավուշի մարզի համայնքապետերն ասում են, որ եթե նախկին իշխանությունների օրոք իրենց գոնե որոշակի գումար էին տալիս, որպեսզի գնեն համագյուղացիների լոյալությունն ու ձայները, ապա ներկա մարզպետ Վահե Ղալումյանը ուղղակի պահանջում է և սպառնում: Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, և նրա համար կարևոր է ցույց տալ, որ Փաշինյանի հարազատ մարզը ամենաշատն է նրան աջակցում, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6418 | 2
Facebook