Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ավիակիր կուղարկի Պարսից ծոց

11:45, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ն ավիակիր կուղարկի Պարսից ծոց

Պենտագոնը մտադիր է Պարսից ծոց ռազմական նավերի նոր խումբ ուղարկել: ТАСС-ի հաղորդմամբ՝ նոր խմբում կլինեն ավիակիր և մի քանի ուղեկցող նավեր: Նման գործողությունները, ամերիկյան լրատվամիջոցների խոսքով, չեն անցկացվել արդեն 8 ամիս:

Ակնկալվում է, որ ամերիկյան ավիակիրը կհասնի Պարսից ծոց մոտ ժամանակներում և կկարողանա ապահովել Վաշինգթոնի համար անհրաժեշտ ուժերի տեղաբաշխումը՝ տարածաշրջանում Իրանի դեմ հակամարտությունում:

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիային Իրանի հասանելիությունը հանգեցրել է նրան, որ այժմ ամերիկյան ավիակիրները չեն կարողանա ազատ գործել Պարսից ծոցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը լայնամասշտաբ պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ, որոնք կոչված են զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:

| | |
5938 | 0
Facebook