Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ». Շարմազանով

10:40, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ». Շարմազանով

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու տեսաուղերձ հղել. «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի: Օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ-ի թեկնածուների օգտին, հրավիրում են ոստիկանական բաժիններ, զրույցներ են ունենում, թե չարժե աշխատել ՀՀԿ-ի համար, գնացեք երկրից, դուք հեղինակություն եք: Ձեր ի՞նչ գործն ա, դուք ի՞նչ իրավունք ունեք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ ու ասել՝ մի աշխատեք Հանրապետականաի համար»:

| | |
5529 | 3
Facebook