Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստացել է կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

11:05, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Թրամփը խոստացել է կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները, եթե վերջինը հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին, Yonhap-ի փոխանցմամբ, Թրամփն ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը:

«Թրամփը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կիրականացնի ձեռքբերված համաձայնությունը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կկատարվեն»,- հայտնել է Մուն Չժե Ինը:

Թրամփը խնդրել է Մուն Չժե Ինին իր խոսքերը փոխանցել Կիմ Չեն Ինին:

Հիշեցնենք, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը հանդիպել էին հունիսին Սինգապուրում: Բանակցությունների արդյունքներով կեղմերը համատեղ փաստաթուղթ էին ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիք է տալիս Հյուսիսային Կորեային, իսկ վերջինն ապամիջուկայնացման պարտավորություն է ստանձնում:

8198 | 0
Facebook