Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եգիպտոսում հայտնաբերվել են լավ պահպանված մումիաներ՝ 2500 տարվա հնության

01:05, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Եգիպտոսում հայտնաբերվել են լավ պահպանված մումիաներ՝ 2500 տարվա հնության

Կահիրեի արվարձաններից մեկում հայտնաբերվել է 8 չթալանված դամբարան, հայտարարում է Եգիպտոսի հնությունների նախարարությունը:
     Խոսքը կրաքարե սարկոֆագների մասին է, որոնցից ամեն մեկի մեջ կա ևս մեկ՝ փայտե սարկոֆագ՝ ներկված տարբեր գույներով: Ու այդ զույգ սարկոֆագների մեջ գտնվել են զարմանալիորեն լավ պահպանված մումիաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են հինեգիպտական պատմության ուշ շրջանին: Ըստ մասնագետների՝ մումիաները շուրջ 2500 տարեկան են: Առավել հետաքրքրական են փայտյա սարկոֆագների վրայի պատկերները՝ Նութ աստվածուհու կերպարով և անդրշիրիմյան կյանքի տեսարաններով:
     Այս տարածքում պեղումներն սկսվել են մի քանի ամիս առաջ: Մինչ այժմ պեղումնավայրում հայտնաբերվել են նաև մի քանի բուրգեր:

Աղբյուրը` life.ru
5976 | 0
Facebook