Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը

11:10, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
Լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել ադրբեջանցի ամենահայտնի գրողներից մեկի՝ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է անցած դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների մասին: Հեղինակը պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության իշխանամետ հատվածի հուժկու ճնշման տակ հայտնվեց՝ բողոքի ակցիաներից մինչև մահվան սպառնալիքներ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը 10 հազար մանաթ խոստացավ նրան, ով կբերի Այլիսլիի ականջը: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից: Նախիջևանի երբեմնի ամենահայտնի հայաբնակ բնակավայրերից մեկի` Ագուլիսի մասին պատմող Այլիսլիի վեպը Ադրբեջանում որակեցին որպես հայամետ ստեղծագործություն, որի գլխավոր նպատակը ադրբեջանցիների ազգային ինքնության ոտնահարումը, նրանց որպես ջարդարար ու թալանչի ներկայացնելն էր:

«Եթե դաժանաբար սպանված յուրաքանչյուր հայի համար մեկական մոմ վառվեր, ապա այդ մոմերի փայլը կխամրեցներ Լուսնի լուսավորությունը»,- «Քարե երազներ»-ում նկարագրում է Այլիսլիի հերոսներից մեկը»:

10316 | 0
Facebook