Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աստված օգնեց Յուրային, որ պոկեր ձևակերպի». Արմեն Գյուլբուդաղյանց

16:15, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
«Աստված օգնեց Յուրային, որ պոկեր ձևակերպի». Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփել է Ջիբրալթարի հետ խաղը։

«Ջիբրալթարի հետ խաղի սկիզբը մեզ համար լավ չդասավորվեց. հակագրոհից գոլ բաց թողեցինք: Ընդհանրապես խաղի սկիզբը լավ չէր ստացվում, միօրինակ էինք խաղում, փորձում էինք անընդհատ կարճ փոխանցումներով մեջտեղից գրոհել, բայց ինձ դուր եկավ, թե թիմն ինչպես արձագանքեց գոլին: Մեծ ցանկություն տեսա, մեծ ճնշում հակառակորդի դարպասի վրա: Յուրան ժամանակին գոլ խփեց: Հենց սկզբից ասում էի՝ Յուրան լավ մարզավիճակում չէ, բայց նրա ցանկությունն այնքան մեծ է, որ կարող է այդ բացը լրացնել մեծ ցանկությամբ։ Թե՛ մարզումներին, թե՛ խաղի ժամանակ տեսնում եք՝ ինչ մեծ ցանկությամբ է խաղում։ Աստված օգնեց նրան, որ պոկեր ձևակերպի։ Երևի երկար թողնեինք խաղադաշտում, էլի գոլ կխփեր։ Երկրորդ խաղակեսում փորձեցինք ավելի շատ եզրերով խաղալ, երկար փոխանցումներով էլ էինք խաղում: Մի քանի կոմբիանացիներ ստացվեցին, որոնցից երկուսը գոլով ավարտվեցին: Կարողացանք բեկել խաղը: Ուրախ եմ, որ հաղթեցինք»,- նշել է Գյուլբուդաղյանցը՝ ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում

5166 | 0
Facebook