Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

16:15, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել. «Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է և բեռնատարները մտնում են Վրաստան։ Նշենք, որ ռուսական հատվածում կա խցանում»:

5007 | 1
Facebook