Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրինական ճանապարհով գործելը միգուցե հեշտ չէ, սակայն պարտադիր է». Գևորգ Դավթյան

03:05, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Օրինական ճանապարհով գործելը միգուցե հեշտ չէ, սակայն պարտադիր է». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք սրտի Հայաստանում բազմաթիվ բնակիչներ, ելնելով երկար տարիներող տիրող անարդար վիճակից, ադապտացվել էին դրան և միգուցե այլ ելք չտեսնելով` գումար էին ստանում, գործում էին, ստեղծում էին ոչ այդքան օրինական, ինչքան որ անհրաժեշտ էր։ Եվ միգուցե այդ ֆոնի վրա օրինականությանն ուղղված քայլերը (միգուցե նաև ոչ ընդունելի մեթոդներով) դժգոհության առիթ լինեն։ Սակայն այստեղ գլխավորն այն է, որ օրինականության վերականգման համար տարվող ցանկացած քայլ խտրական չլինի։ Եվ խտրականության բացառումը կախված է նաև յուրաքանչյուրիցս։ Ես անձամբ գտնում եմ, որ ցանկացած իշխանության օրոք, լինի այն ընդունելի կամ ոչ ընդունելի, պետք է ստեղծել, գործել միայն օրինական ճանապարհով, ինչը հիմնական երաշխիքը կլինի ամուր երկիր կառուցելու և մեր իրավունքները հարգելու համար։ Օրինական ճանապարհով գործելը միգուցե հեշտ չէ, սակայն պարտադիր է, որը և բերում է բարեկեցիկ կյանք ունենալուն բոլորի համար»։

3207 | 0
Facebook