Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա կնոջը

14:35, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա կնոջը

Նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988թ. ծնված Իլլարիոն Ն-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ:
     Իլլարիոն Ն-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել:
     Ք.Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
     Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Կատարվում է քննություն:

10161 | 4
Facebook