Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բնակարան՝ բազմազավակ ընտանիքին. քաղաքապետը՝ բնակարանների հերթագրման մասին

14:05, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Բնակարան՝ բազմազավակ ընտանիքին. քաղաքապետը՝ բնակարանների հերթագրման մասին

Երևանի ավագանու նիստում որոշում կայացվեց 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, Երևան համայնքի սեփականությունը համարվող Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանը տրամադրել Արցախյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանի բազմազավակ ընտանիքին: Նշենք, որ Շաբոյանը14 երեխա ունի, որոնցից տասնմեկը անչափահաս են:

Անդրադառնալով բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրներին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ բնակարանների պահանջարկը շատ մեծ է. «Մենք ստացել ենք ժառանգություն, այն ինչ ունենք, սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատենք»:

Խոսելով բնակարանների հերթագրումից, նշեց, որ այն պետք է իրականացվի փուլ առա փուլ. «Մարդկանց պետք է տեղափոխեն և բնակարաններով ապահովեն: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կլինեն արդար, թափանցիկ և ընդունելի»,- ասաց քաղաքապետը:

3711 | 0
Facebook