Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփո­խություններ են սպասվում: Առա­ջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թևոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ և, ըստ մեր աղբյուրի, 99 տո­կոս հավանականությամբ չի վերադառնա:

Բանն այն է, որ Վահագն Թևոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամե­նայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ հա­մարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա: Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, և մի թեկնածու­ն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4592 | 1
Facebook