Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

18:20, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։

Մեր ծանրորդը, պոկելով 195 կգ և հրելով 240 կգ, երկամարտում գրանցեց 435 կգ արդյունք և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիմոնը երկու ռեկորդ սահմանեց՝ հրում վարժությունում և երկամարտում։

Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Ժեն՝ երկամարտի 419 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ լեհ Արկադիուս Միխալսկուն՝ երկամարտի 403 կգ արդյունքով։

Ռիոյի օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը 0 ստացավ պոկում վարժությունից, բայց մասնակցեց հրում վարժությանը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

Ավստրիայի դրոշի տակ հանդես եկող Սարգիս Մարտիրոսյանը, երկամարտում գրանցելով 389 կգ արդյունք, զբաղեցրեց 13-րդ տեղը։

18506 | 1
Facebook