Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նիկոլ Փաշինյանը վճռական էր». Московский комсомолец

13:05, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը վճռական էր». Московский комсомолец

Московский комсомолец պարբերականն անդրադարձել է երեկ Աստանայում ՀԱՊԿ նիստի շրջանակներում կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկմանը:

Պարբերականի տեղեկություններով՝ թեժ քննարկում է տեղի ունեցել հայկական և բելառուսական կողմերի միջև, Բելառուսը կողմ է եղել այբբենական կարգով պաշտոնի ռոտացիային:

«Նիկոլ Փաշինյանն Աստանայում վճռական էր տրամադրված. պաշտոնին Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի էր առաջարկում, սակայն առաջարկին դեմ էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա որոշեց, որ եթե Երևանն ինքնակամ հետ է կանչել իր ներկայացուցչին, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- գրում է Московский комсомолец-ը:

Տեղեկություն է տարածվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը:

«Լուրեր տարածվեցին, որ փոքր և հպարտ Հայաստանի դեմ խաղում է Ադրբեջանը: Եվ պատահական չէր, որ Բելառուսը գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջարկեց Բաքվի ուսումնարանի շրջանավարտին (Ստանիսլավ Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը)»,- ասվում է հոդվածում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին:

10900 | 6
Facebook