Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջնադարյան հայ կիրառական արվեստի ևս մի բացառիկ նմուշ՝ Սևանի կղզու վանքային համալիրի` Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտյա դուռը: Չափսը՝ 185 x 98, նյութը՝ ընկուզենի, փորագրիչ՝ Աբրահամ Սևանցի, 1486 թվական: Պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, ներկայումս ցուցադրված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ժամանակավոր ցուցադրությունում»: