Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Ինչո՞ւ գյուղմթերքի վրա Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մասին մակնշումը պարտադիր չէ Հայաստանում։ Մենք իրավունք ունենք իմանալու՝ վարունգ ե՞նք ուտում, թե՞ ձկան գենով մշակված վարունգ:
երեկվա առածս դդումը վկա»։
Հիշեցնենք, որ երեկ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բանջարեղենով ապուր եփելուց ձկան սուր հոտ է զգացել: