Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թարմացում` Մարկոս Պիզելիի առողջական վիճակի մասին

15:45, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Թարմացում` Մարկոս Պիզելիի առողջական վիճակի մասին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո Մարկոս Պիզելին 20-րդ րոպեին բախվեց մրցակցին, վնասվածք ստացավ և պատգարակով լքեց խաղադաշտը։ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը մանրամասներ է հայտնում նրա առողջական վիճակից։

«Մարկոսը դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն մեկնել է Ղազախստան, որտեղ ևս մեկ անգամ բուժզննում կանցնի»,- նշված է հաղորդագրության մեջ:

5651 | 0
Facebook