Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին
21:30, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:
Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին