ՀՖՖ-ն սխալ օրհներգ է միացրել Ջիբրալթարի հավաքականի համար
00:25, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան -Ջիբրալթար հանդիպումն սկսվել է զավեշտով։ ՀՖՖ-ն սխալ օրհներգ էր միացրել Ջիբրալթարի հավաքականի համար։ Ջիբրալթարի օրհներգի փոխարեն մարզադաշտում հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը։ Սխալը չի շտկվել և հանդիպումը մեկնարկել է։ Ավելի ուշ ՀՖՖ-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ջիբրալթարի հավաքականից՝ սխալմունքի համար: