Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին՝ Ազնավուրի վրացական անցյալի մասին

12:40, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
Սաակաշվիլին՝ Ազնավուրի վրացական անցյալի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ և պատմել նրա վրացական անցյալի մասին: Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մահացել է մեծագույն երաժիշտ, հանճարեղ Շառլ Ազնավուրը: Նրա ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ և ծնվել են Ախալցխայում, իսկ Փարիզում նրանք վրացական խոհանոցի ռեստորան ունեին: Շառլը պատմել է ինձ, որ նրանք տանը վրացերեն էին խոսում: Իր կյանքի վերջին տարիներին նա իրականացրեց իր երազանքը՝ երգեց հարազատ քաղաքում՝ Ռաբաթ ամրոցի բացմանը: Դա հիանալի երեկո էր, որը հավերժ կմնա Վրաստանի և համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ինչպիսի կորուստ մարդկության համար»:

14551 | 0
Facebook