Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր իշխանությունը մտադիր է ընտրական ցուցակներից «զտել» երկրից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց. «Հրապարակ»

10:05, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Նոր իշխանությունը մտադիր է ընտրական ցուցակներից «զտել» երկրից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց. «Հրապարակ»

«Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարա­գայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:

Հիշեցնենք, որ նոր իշխանությունը մտադիր է ցուցակներից «զտել» Հայաստանից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց, որոնք ընտրողների մոտ 30 տոկոսն են կազմում, և որոնց փոխարեն ու շնորհիվ՝ նախկին իշխանությունները մշտապես տոկոսներ են խփել:

Դանիել Իոաննիսյանը պա­տասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները. «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետև շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն նրանց անձնագրերը, և ընտրու­թյան օրը կարող են հայտնվել ու ասել, որ երկրում ենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4584 | 0
Facebook